Հասարակություն 

Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ գիշեր իրականացվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բնակիչներ
Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ գիշեր իրականացվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ, համապատասխան բոլոր ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով, գործի է դրվել տեխնիկական ողջ ներուժը: Այս պահին ևս աշխատանքները շարունակվում են ակտիվ կերպով` փորձելով առավելագույնս մեղմել տեղումների հետևանքները:

Հավատացնում եմ ձեզ, որ տեղումների դադարից անմիջապես հետո աշխատանքների արդյունքը տեսանելի կլինի:

Պատճառված անհարմարությունների համար հայցում եմ մեր բնակիչների ներողամտությունը:

Նույն շարքից