Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը։

«Դատապարտում ենք ‎ԿԺԴՀ‬-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪‎ՄԱԿ-ի‬ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,- ասված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը փետրվարի 7-ին տանող հրթիռ է արձակել, որն ուղեծիր է հասցրել Երկրի «Կվանմենսոն 4» արբանյակը։ Դա Ճապոնիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկրներում համարել են բալիստիկ հրթիռի փորձարկում։

Նույն շարքից