NEWS.am-ի փոխանցմամբ՝ 2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանների միջնորդությունը` Շիրխանյանին մասնագիտացված բուժհաստատություն տեղափոխելու վերաբերյալ մերժվել է: Այս մասին կայքի հետ զրույցում ասել է Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
«Մեր միջնորդությունը վերաքննիչ դատարանը մերժել է, մեզ պատասխանել են, որ այդ հարցով զբաղվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը եւ ես դիմելու եմ քրեակատարողական վարչություն, որպեսզի շուտափույթ լուծվի պաշտպանյալիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը: Մենք ուզում ենք ինքը տեղափոխվի այն բուժհաստատություն, որտեղ նախքան այս բուժում է ստացել: Ինքն առողջական խնդիրներ ունի, մի ոտքի երակը հեռացվել էր, մյուս ոտքի երակում թրոմբ ունի, վիճակի սրացում կարող է լինել »,- ասել է Ստեփան Ոսկանյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում