Փետրվարի 8-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՏԿԱԻՆ-ից տեղեկացանք, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են տան դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է Գ. Պ.-ի (ծնված 1959 թ.) դին: