Հասարակություն 

Տոնական քայլերթ՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին

Մայրաքաղաքի վարչական շրջաններում սկսած փետրվարի 4-ից անցկացվել են Բուն Բարեկենդանի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ միջոցառումների շարք է կազմակերպվել նաև փետրվարի 7-ին: Գլխավոր միջոցառման մեկնարկը տրվել է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից և երթով շարունակվել Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունեցել օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ համերգային ծրագիր` ամփոփված ազգային ավանդական խաղերով: Երթը առաջնորդել է Արարատյան Հայրապետական թեմի, առաջնորդանիստ Սուրբ եկեղեցու հովիվ, երիտասարդաց միության կարգավորող՝ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, իսկ համակարգել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության աշխատակիցները: Միջոցառմանն ապահովված է եղել վարչական շրջանները ներկայացնող երաժշտական և պարային խմբերի մասնակցությունը: Նախապես պաստառների վրա իրականացվել էին թեմատիկ ձևավորման աշխատանքներ: Հանդիսությունը հագեցած է եղել Բուն Բարեկենդանի տոնին նվիրված ավանդապատումներով, խաղ-մրցույթներով ու նաև տոնի առիթով պատրաստվող ճաշատեսակներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 59 58 57 56 55 54 53 52 50

Նույն շարքից