Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեդալներ է հանձնել երկրի արտգործնախարար Մոհամադ Զարիֆին, պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանին, ինչպես նաև Իրանի Միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին:
Վերջիններս պարգևատրվել են Իրանի ու համաշխարհային գերտերությունների միջև իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի ստորագրման գործընթացում ունեցած նշանակալի ջանքերի համար: