Քաղաքական Միջազգային 

Մերկելը կոչ է արել փախստականների ընդունման օրենսդրական բազա ստեղծել

TASS-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել օրենսդրական բազա ստեղծելու միջոցով կանխել Եվրոպա անօրինական ներգաղթը:

«Այժմ մեզ անհրաժեշտ է փախստականների ընդունման համար օրենսդրական բազա նախապատրաստել: Մենք ուզում ենք կանխել անօրինական ներգաղթը Եվրոպա», - ասել է նա:

Մերկելը ընդգծել է, որ նպատակն այն է, որ Թուրքիային մենակ չթողնեն զբաղվել  փախստականներով, եւ անհրաժեշտ է Թուրքիայի համար այդ խնդիրների ավելի արագ եւ արդյունավետ լուծում գտնել:

Նույն շարքից