Քաղաքական Միջազգային 

Ռուսական ընկերության Վրաստան մուտքը վտանգավոր չէ. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ռուսական «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի Վրաստան մուտք գործելու մասին մեկնաբանությունում հայտնել է, որ խոսքը չի գնում օպտիկամանրաթելային մալուխների մագիստրալի վաճառքի մասին, այլ միջքաղաքային մի շարք գծեր պետք է բաշխվեն նոր ներդնողների: Վրաստանի վարչապետի կարծիքով «ՎիմպելԿոմ»-ի կողմից երկրի ներսում գտնվող ցանցի ձեռքբերումը չի կարող վտանգել երկրի անվտանգությանը:

Նշենք, որ ընդդիմադիր Քրիստոնյա-Դեմոկրատական կուսակցության նախագահ Իրակլի Ալասանին հայտարարել էր, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օպտիկամանրաթելային մալուխների մագիստրալը հնարավոր է հայտնվի ռուսների ձեռքին:

Նույն շարքից