Առողջապահություն Հասարակություն 

Սպիտակ տունը Կոնգրեսից 1.8 մլրդ դոլար է խնդրել Զիկա վիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ Զիկա վիրուսի դեմ պայքարի համար ավելի քան 1.8 մլրդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը։

Դալլաս նահանգում գրանցվել է սեռական կապի միջոցով վիրուսով վարակման դեպք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդա նահանգի 4 շրջաններում արտակարգ դրություն է սահմանվել Զիկա վիրուսի պատճառով։ Նշվում է, որ Ֆլորիդայում հաստատվել է հիվանդացության 9 դեպք։ Բժիշկների կարծիքով՝ վարակումը տեղի է ունեցել այլ երկրներ այցի հետևանքով։

Նույն շարքից