Քաղաքական Միջազգային 

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցի ժամանակ մի շարք հարցերից բացի քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական վատթարացող հարաբերությունների վերաբերյալ։ Պուտինը կրկնել է, որ բարդությունները ստեղծել է թուրքական կողմը, ինչի համար էլ նա պետք է ձեռնարկի կարգավորման ուղղությամբ քայլեր։

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են նաև երկու երկրներում տիրող տնտեսական իրավիճակը, ԵՏՄ-ի շրջանակներում ու երկկողմ ձևաչափերով համագործակցության հարցեր։ Քննարկվել է նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկայիս ընթացքը, ինչպես նաև մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

Նույն շարքից