Հասարակություն 

Էջմիածնում 27-ամյա երիտասարդը 21–ամյա երիտասարդին ասել է. Քո մեջ չար ուժեր կան, ես քո միջից այն դուրս կբերեմ, իսկ հետո հայտարարել է, որ իրեն ծեծել ու կողոպտել են

Այսօր` փետրվարի 8-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից Վաղարշապատի ոստիկանություն հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` թեթև մարմնական վնասվածքներով:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Մեկնել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի Ղարիբջանյան փողոցի բնակիչ, 27-ամյա Մխիթար Այվազյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում իրեն տանը ծեծի են ենթարկել և իրենից տարել գումար: Ժամը 17:50-ի սահմաններում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի և նույն ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները Գյումրի քաղաքիի Անի թաղամասից կողոպուտ կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել 21-ամյա Սուրեն Հարությունյանին:

Պատճառը եղել է նրանում, որ Այվազյանը նրան հայտնել է, որ ինքը գրբաց է և նկատել է որ իր վրա չար աչք կա կպած, թուղթ ու գիրով կապված է և հայտնել է որ ինքը կարող է նրա վրայից հանել թուղթ ու գիրը և նրան ազատել չար ուժերից:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Նույն շարքից