Հասարակություն 

Քաղաքապետարանը հորդորում է առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար

Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ,  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հորդորում են առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

«Միաժամանակ տեղեկացնենք,  որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, ինչպես նաև  աղի և ավազի խառնուրդով  դրանց մշակման աշխատանքները:

Հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող եք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի  «Թեժ գիծ»  ծառայության հեռախոսահամարներով /+374 11/ 514 000,  1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Հնարավոր անհարմարությունների  համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,–ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից