Քաղաքական Միջազգային 

Սերգեյ Լավրովի հայկական արմատների հարցը՝ ադրբեջանական մամուլի հիմնական թեմա. REGNUM

REGNUM գործակալությունը ակնարկ է հրապարակել` մեկնաբանելով ադրբեջանական մամուլում վերջերս քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը:

Ինչպես գրում է գործակալությունը` տարեսկզբին ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին անդրադարձել են ՌԴ ԱԳ նախարարի արմատներին:

«Արբեջանական Haqqin.az քարոզչական մեքենան փետրվարի 2-ին հոդված էր  հրապարակել` «Չէ՞ որ Ս. Լավրովը մեր վրացահայ Քալանթարովն է» խորագրով, որում  ներկայացվում էր Լավրովի խոսքը Վրաստանում ԻՊ-ի աճող սպառնալիքի մասին: Իշխանամետ պորտալը այդկերպ փորձել էր միանգամից  երկու նապաստակ խփել՝ Թբիլիսին ներկայացնել որպես ռուսական դիվանագիտության զոհ և հիշեցնել Լավրովի էթնիկ ծագման մասին», -գրում է ռուսական գործակալությունը:

Նորաստեղծ  Cebhe.info պորտալը, փորձելով վարկանիշ հավաքել, հունվարի 1-ին «մերկացնող» հոդված հրապարակեց` «Քալանթարով ազգանվամբ հայ նախարարի գաղտնիքները» խորագրով:

Մինչդեռ Vesti.az-ը և «Ադրբեջանական Իզվեստիան»  առավել խորամանկ են գործել` 2015-ի հունվարին հոդված հրապարակելով «հայերի վիրավորվածության մասին այն մարդուց, որին իրենցն էին համարում»:  Այդ ժամանակ Բաքուն և Մոսկվան ռուսական զինտեխնիկայի գնման խոշոր պայմանագիր կնքեցին, ինչն էլ, ըստ աղբյուրի, առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը:

Նույն շարքից