Հասարակություն 

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Նիգավան, Ձորագլուխ, Թթուջուր, Միրաք, Շենկանի, Միջնատուն, Ճարճակիս համայնքների ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Ուրասար-Կաթնաղբյուր, Սպիտակ-Ապարան, Նոյեմբերյան-Ջուջևան (միայն բեռնատարների համար), Սոթք-Քարվաճառ, Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

Նույն շարքից