ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ եթե մեկ տարի հետո իրենց հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, ապա բոլորն իրենց ձայնը կտան:
Հ. Բագրատյանի խոսքով՝ ինքը բոլորին հրավիրել է կոալիցիա մաս կազմելու համար. «հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ… Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն»:
Այն հարցին, թե արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանի՞ն» էլ է Բագրատյանը հրավիրել, պատգամավորն ասաց. «Ասացի՝ նրանց, ում ասացի, եթե այս ուժերը միավորվեն, կհաղթեն պառլամենտական ընտրություններում: Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ, միանալ հավասար պայմանով, ու սա միակ հաղթական ֆորմուլան է»: