Հասարակություն 

Փրկարարները անգիտակից բնակչին հայտնաբերել են հյուրասենյակի հատակին ընկած

Փետրվարի 9-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել բնակչին:

***

Փետրվարի 9-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետրանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 9-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նույն շարքից