Անցած տարի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը դիմում էր ներկայացրել Փաստաբանների պալատ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, գրում է Shabat.am-ը:
Տուժող կողմին վիրավորել և ցավ է պատճառել Ալեքսանդր Սիրունյանի կողմից ասուլիսի ընթացքում թույլ տրված մի շարք արտահայտություններ՝ մասնավորապես. «Մերի Մարգարյանին հոսպիտալացնեին էլ մահանալու էր, չհոսպիտալացնեին էլ», «եթե մարդ դատվեց այս գործով, ապա դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «Այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն է եղել, ասում են՝ սա էլ թոքերն է եղել»:
Փաստաբանը, որի նկատմամբ բողոք էր ներկայացվել պատասխանել էր ծննդկանի իրավահաջորդին նշելով. «Հասկանում եմ, որ Վաղինակ Մարգարյանի համար ավելի ընդունելի կլիներ իմ հայտարարությունն այն մասին, որ Շուշանիկ Բախշյանը կդատվի: Սակայն փաստաբանական էթիկան բոլորովին այլ բան է հուշում: Մարգարյանն այս հայտարարությանս կապակցությամբ պատշաճ դիմող չէ: Ինչ վերաբերում է տուժողի առողջական վիճակին, ապա հայտնում եմ, որ եթե Վաղինակ Մարգարյանը պալատից ցանկանում է տեղեկանալ, թե իրականում ինչ ապացույցներ ունեմ այս գործով, ապա նա պարզապես մոլորության մեջ է: Վ. Մարգարյանի դիմումի այս մասով գտնում եմ, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կխախտվի դատավարության մրցակցության սկզբունքը և սույն քրգործով կողմերս հայտնվելու ենք անհավասար վիճակում...»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում