ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադառանալով ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե Սիրիայում ՌԴ ավիահարվածներից խաղաղ բնակիչներ են տուժում, ասել է որ խաղաղ բնակչության շրջանում արձանագրված զոհերի մասին ապացույցներ չկան։
«Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլերի խոսքերին, թե Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի ավիահարվածների հետևանքով մարդկային զոհեր են արձանագրվում, ապա այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ առ այսօր որևէ մեկի կողմից այդ տեղեկատվությունը հաստատող արժանահավատ ապացույցներ չեն եղել»,–ասել է Պեսկովը։
Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին շատ ուշադիր ու պատասխանատու լինել Սիրիայի՝ առանց այդ էլ փխրուն իրավիճակին իրենց տված գնահատականներում։