Հայաստան Քաղաքական Ռազմական գլխավոր 

Սեյրան Օհանյանը պարգևատրել է ուսանողներին

«Ուսանողության հայրենասիրական դաստիարակության, բանակ-բուհ կապերի ամրապնդման համար, ինչպես նաև ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին խրախուսելու նպատակով» Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր՝ փետրվարի 9-ին, պարգևատրեց պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների և ուսանողների:

Պատվոգրով պարգևատրվեցին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Արմեն Սիմոնյանն ու ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Հարությունյանը:

«Դրաստամատ Կանայան» մեդալ՝ Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյան:

«Գարեգին Նժդեհ» մեդալ՝ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Արման Եղիազարյան:

«Վազգեն Սարգսյան» մեդալ՝ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյան:

Նույն շարքից