Քաղաքական Ռազմական 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ԶՈՒ շտաբային բանակցություններին

Տաջիկստանում փետրվարի 10-12-ին տեղի կունենան ՀԱՊԿ-ի անդամ երկրների զինված ուժերի «Որոնում-2016» համատեղ զորավարժության կազմակերպման հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները, որոնց կմասնակցի ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն՝ ընթացիկ տարում Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2016» համատեղ զորավարժության կազմակերպման եւ անցկացման հարցերով Դուշանբեում փետրվարի 10-12-ը կայանալիք երկրորդ շտաբային բանակցություններին կմասնակցի ՀՀ ՊՆ ներկայացուցիչը»:

Նույն շարքից