Քաղաքական Առողջապահություն 

Իրաքը հետաքրքրված է Հայաստանի առողջապահական համակարգի ձեռքբերումներով.ԱՆ

Բաղդատում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև առողջապահության ոլորտին առնչվող հարցեր.տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովում ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մասնակցել է երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցության խթանմանն ուղղված քննարկումներին։ Փոխնախարարի խոսքով իրաքյան կողմին  հետաքրքրել են մանկական սրտային վիրաբուժության, մասնավորապես` իրաքցի հիվանդ երեխաների բուժումը Հայաստանում իրականացնելու  հնարավորությունները։

Օնկովիրաբուժության ոլորտում Իրաքի առողջապահության համակարգի ղեկավարները հետաքրքրված են իրենց մասնագետների վերապատրաստման, բժիշկների և բուժքույրերի գործնական ունակությունների ու հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպումով` ինչպես Իրաքում, այնպես էլ` Հայաստանում։

Ստորագրված արձանագրությունում ներառվել են նաև դեղերի շրջանառությանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Նույն շարքից