Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Զյուգանովը դեմ է Մոսկվայի պայմանագրի չեղարկման գաղափարին

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ,անփոխարինելի Գենադի Զյուգանովը դեմ է արտահայտվել իր կուսակիցներ Սերգեյ Օբուխովի և Վալերի Ռաշկինի առաջարկին, որոնք ՌԴ նախագահին և արտգործնախարարին առաջարկել էին չեղարկել 1921 թ-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքաված «Բարեկամության և եղբայրության մասին համաձայնագիրը»:

«Ես գտնում եմ,որ պատգամավորները մի փոքր շտապել են: Մեզ պետք չէ բարդացնել հարաբերությունները հարավում Թուրքիայի հետ: Երբ ՌԴ-ի տնտեսությունը «հազում» է, երբ ռազմատեխնիկական պոտենցիալը թույլ է՝ սրել հարաբերությունները հարևանների հետ «խստիվ արգելվում է»: Ամերիկացիները շահագրգռված են «միջին հրդեհի» մեջ, որպեսզի ազատվեն 19 տրիլիոն դոլլարանոց պարտքից»,-հայտարարել է Զյուգանովը:

Շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել ԱՄՆ-ին և հանգիստ նստել՝չարձագանքելով Մոսկվայի դեմ սադրանքներին:Ռուսաստանի կոմունիստների «վոժդը» շատ հեշտ է ուզում ազատվել Մոսկվայի թշնամիներից:

Եթե նույնիսկ Վաշինգտնոնի դրդմամբ է Անկարան Սիրիայի օդային տարածքում կործանել ռուսական ռազմական օդանավը,ապա միևնույն է դա արել են թուրքերը: Զյուգանովը դա չի ուզում ընդունել: Սակայն իրականությունը այն է,որ Թուրքիան եղել է, կա ու ՄԻՇՏ էլ կմնա Ռուսաստանի թշնամին:

Ռուսաստանի կոմունիստների առաջնորդն,ինչպես իր նախորդները, միշտ էլ թուլություն են ունեցել թուրքերի նկատմամբ: Հենց ռուս կոմունիստների անհավատ և սատանապաշտ առաջնորդ Լենինի նախաձեռնությամբ 1921 թ-ին ստորագրվեցին Կարսի և Մոսկվայի խայտառարկ պայմանագրերը,որի արդյունքում ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլև Արևելյան Հայաստանի զգալի տարածքները՝ պատմական Անի մայրաքաղաքի ավերակներով և բոլոր քրիստոնյաների համար սրբազան Արարատ լեռով անցան մահմեդական թուրքերի վերահսկողության տակ: Հենց նույն ստահակ կոմունիստները թուրքերին ոսկի և զենք տրամադրեցին,որը անմիջապես ուղղվեց Թուրքիայի տարածքում բնակվող քրիստոնյաների՝հայերի,հույների և ասորիների դեմ: Թուրքերը շատ մեծ շնորհակալություն հայտնեցին աթեիստ Լենինին՝կարմիր գույնով ներկեցին իրենց դրոշը և սերտ կապեր հաստատեցին Ռուսաստանի թշնամիների հետ:

Անցյալ տարի ռուս կոմունիստների առաջնորդ Զյուգանովը,երևի օգտվելով նավթախավիարային դիվանագիտության բարիքներից,առանց ամաչելու առաջարկում էր Բաքուն հռչակել հերոս-քաղաք...Էլ չեմ ասում, թե ինչ սեր է տածում "ծերուկ" Զյուգանովը Իլհամ Ալիևի տիկնոջ՝Մեհրիբան խանումի նկատմամբ:Ազերիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներն անպայման ավարտվում են Մեհրիբանին «հիշելով»:

Հ.Գ.Տխրահռչակ թրքասեր Զյուգանովի ելույթն ինձ համար զարմանալի չէր,այլ զարմանալի էր այն,որ այլախոհություն չընդունող ռուս կոմունիստներից՝Օբուխովն ու Ռաշկինը հանդգնել էին առանց «վոժդի» կարծիքը հարցնելու այսպիսի հակաթուրքական ռաջարկով հանդես գալ:

Ի դեպ,ասեմ,որ շատ ռուսաստանցի պատմաբաններ վրդովվում և վիրավորվում են,երբ նրանց ասում ես,որ 1921 թ-ին Ռուսաստանը ստորագրել է հակահայկական այս երկու պայմանագրերը: Նրանցից շատերն արձագանքում են հետևյալ կերպ.«Դա արել են կոմունիստները,այլ ոչ թե Ռուսաստանը...»

Նույն շարքից