Քաղաքական Միջազգային 

Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում Ռուսաստանը պայմաններ է թելադրում

Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում Ռուսաստանի ազդեցության և գործընկեր երկրների պահվածքի մասին Վրացական «Մոամբե» հաղորդմանը ուղիղ միացման ժամանակ երկրի ՊՆ Թինա Խիդաշվիլին կարծիք է հայտնել, որ իրենց անդամակցության հարցում Ռուսաստանը միջամտում է ստեղծելով պայմաններ, որոնք մատնացույց անելով այլ երկրների՝ թելադրում է, թե ինչ է պետք անել այդ պահին:

«Ռուսաստանը նեգատիվ պայմաններ է ստեղծում, որից վախենում են ՆԱՏՕ-ի կողմում և լիարժեք որոշումներ չեն կայացնում»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

«Վրաստանն այսօր ունի բոլոր գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, այս մասին ՆԱՏՕ-ն հայտարարել է դեռևս դեկտեմբերին: Այժ մեզ և նրանց անհրաժեշտ է ինչքան հնարավոր է արագ բացել այդ պատուհանը: Նրանց պետք է քաջություն տեսնելու համար, թե ինչ է կատարվում մեր հարևանությամբ: Կարծում եմ, որ մենք և Բրյուսելը մեկ և նույն լեզվով ենք խոսում, կարևոր է, որ նույն ձև խոսեն նաև բոլոր մայրաքաղաքներում», - կարծիք է հայտնել Թինա Խիդաշվիլին:

Նույն շարքից