Հասարակություն 

Դաղստանում դպրոցականների ավտոբուս է շրջվել

Դաղստանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են դպրոցի տնօրենը և ուսուցիչներ, երեք դպրոցականներ լուրջ վնասվածքներ են ստացել: Ավտոմեքենան, որը տեղափոխում էր դպրոցականներին և ուսուցիչներին, նրանց պետք է քննության վայր հասցներ, գրում է lenta.ru-ն:

Վերջին շաբաթվա ընթացքում Դաղստանում սա արդեն նմանատիպ երկրորդ դեպքն է: Հունիսի 4-ին ուղևորատար միկրոավտոբուսն ընկել էր ձորը: Վերջին տվյալներով, մահացել էր ութ մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ: Եվս երկուսը համարվում են անհետ կորած: Վեց մարդ գտնվում է հիվանդանոցում, այդ թվում՝ չորս երեխա: 

Նույն շարքից