ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է հունիսի 2-ից 5-ը Ժնևում կայացած «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (էՍՊՈ կոնվենցիայի) կողմերի 6-րդ հանդիպմանը:
Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման շրջանակներում հունիսի 5-ին նախարարը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը քննարկվող բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ: