Հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած սողանքների արդյունքում Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝Բաղլան շրջանում, ավելի քան 100 մարդ է մահացել, հայտնում է gazeta.ru-ն:
Սողանքներն սկսվել են հունիսի 7-ի գիշերը: Զոհերից բացի՝ կան ավելի քան 100 տուժածներ: Զոհերի և վիրավորների մասին հստակ թվային տեղեկատվություն առայժմ չկա: