Նիք Քարրը 26 տարեկան է, նա ապրում է Անգլիայում: Վերջին 23 տարին, ավելի ճիշտ իր ամբողջ կյանքի ընթացքում Նիքը անվասայլակին գամված է եղել: Ինքնուրույն քայլելու ունակությունը Նիքը կորցրել է 3 տարեկանում:
Նիքը փորձում է Կարնաուլում Centre of Challenge and Inspiration և սպորտային կետրոն կառուցել, որտեղ կլին լողավազան, մարզասրահ….. որոնք նախատեսված են հաշմանդամ մարդկանց համար
-Հաշմանդամը լավ գիտի, թե իր նմաներին ինչ է պետք,- ասել է Նիքը:
Նախագիծը իրականացնելու համար հարկավոր 20մլն ֆունտ:
Այպիսով Նիքը մի օր որոշեց մարդկության ուշադրությանը արժանացնել իր բարեգործական ծրագիրը և դրա համար Նիքը սկսեց միայնակ քայլել՝ նա բարձրացավ անվասայլակից և սկսեց քայլել: Ճիշտ է շատ դժվար էր տղայի համար, քանի որ նրա ոտքերը չէին ենթակվում մարմնին, բայց Նիքը բռնվելով իր անվասայլակից այուամենայնիվ քայլեց: Դա մեծ իրադարձություն էր Նիքի հարազատների և ընկերների համար: Նրան ոգեշնչելու համար եկել էին շատերը, որոնք բղավում էին 'Good job Nick!', 'You are doing great!:
Առաջին քայլերը Նիքը արեց մի փոքր հեշտությամբ, բայց հաջորդ քայլերը մեծ ցավով և դժվարությամբ էր անում, վերջին քայլերը նա արեց իր ընկերների օգնությամբ: Նիքը ինքնուրույն քայլեց 20մ:
Հավաքված գումարը նա կծախսի իր նախագծի իրականացման համար:
-Մարդկության համար չպետք է լինի չեմ կարող բառը, այս կյանքում ամեն ինչ հնրավոր է ուղակի պետք է վստահ լինես քո ուժերի վրա: Եթե ես կարողացա քայլել 20մ, ապա կկարողանամ հավաքել 20մլն ֆունտ իմ նախագիծը իրականացնելու համար,- ասաց Նիքը: