Հասարակություն 

Հրազդանում ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել, այդ թվում՝ Jeep Wrangler և ЗИЛ 130

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Էրեբունի» ռեստորանի մոտակայքում «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep Wrangler» մակնիշի 88 VR 838 պ/հ բեռնատար ավտոմեքենա (2 ուղևոր):

Նույն օրը, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 118 տան մոտակայքում «ЗИЛ 130» բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ЗИЛ 130» մակնիշի 19 TO 600 պ/հ բեռնատար ավտոմեքենա (2 ուղևոր):

Նույն օրը, ժամը 17.38-ին հազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi A6» մակնիշի 34 TC 806պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

Նույն շարքից