Հասարակություն 

Մահացել է Սմբատ Այվազյանը

 

Այսօր՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փարիզի հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը:

 

 

Սմբատ Այվազյանհը ծնվել էր 1959 թ. մարտի 10-ին Երեւանում:

1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ:

 

1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ:

 

1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:

 

 

 

1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ:

 

 

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը, եղել է քաղբանտարկյալ:

 

 

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

Նույն շարքից