Հասարակություն 

Ծառայակից ոստիկանի ատրճանակով պատահաբար վիրավորել իրեն. ՀՔԾ

Հայաստանի ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայության ոստիկանը, ծառայություն իրականացնելիս, ծառայակցի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:

 

Հրազենը վերցրած ոստիկանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով արձակված կրակոցից վերջինս ստացել է հրազենային վնասվածք:

 

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից