Հասարակություն 

Տավուշի մարզում կարկուտ է տեղացել. վնասի չափը կճշտի հանձնաժողովը

Հունիսի 8-ին, ժամը 19.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.10-ից մինչև 18.17-ը Տավուշի մարզի Լճկաձոր, Հաղթանակ և Պտղավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանաջարաբոստանային կուլտուրաները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:


Կստեղծղվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար: Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Նույն շարքից