Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։
Համակրելի մարդու, փորձառու դատավորի, լավ գործընկերոջ կերպարն ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։
ՀՀ դատական համակարգը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին։
Դանիել Վարդանի Խաչատրյան
Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է ՀայԳազշին տրեստում՝ որպես իրավախորհրդատու։
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատուn:
1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
«Անալիտիկ» կենտրոնը ցավակցում է պարոն Դանիելյանի հարազատներին:
Սկզբնաղբյուրը՝ http://dataran.am/press/?p=1576