Հասարակություն 

Հրդեh Պռոշյան փողոցի տներից մեկում. կա տուժած.լուսանկարներ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.26-ին: Այրվել են տան խոհանոցը, սանհանգույցը՝ գույքով (մոտ 6 քմ) և մասամբ հյուրասենյակի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 22-ամյա Գ. Ք.-ն ինքնուրույն դուրս է եկել տնից:

Հրշեջ-փրկարարները տանից դուրս են բերել 69-ամյա Բ. Ք.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

67 68 69 70 71 72

Նույն շարքից