Հասարակություն 

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

 

Նյու Յորքում մահացել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ հայտնված Ալեքսանդր Իմիչը: Նա 111 տարեկան էր, գրում է lenta.ru-ն:


Իմիչը ծնվել է 1903 թվականին Լեհաստանում: Նա քիմիկոս էր և հոգեբանության մասին գրքերի հեղինակ: 1939 թվականին՝ նացիստների ներխուժումից հետո տղամարդը փախչում է ԽՍՀՄ, իսկ 1951 թվականին՝ ԱՄՆ:


«Չգիտեմ, ավելի վաղ չեմ մահացել: Չեմ պատկերացնում՝ ինչպես է դա պատահել»,- պատասխանել է նա իր երկարակեցության մասին հարցին՝ միաժամանակ հավելելով, որ զբաղվել է սպորտով, չի օգտագործել ալկոհոլ և աշխատել է ճիշտ սնվել:


Ներկայումս Երկրագնդի վրա Իմիչից տարիքով ավելի մեծ շուրջ 60 կին է ապրում: Ամենատարեց տղամարդու տիտղոսն այսուհետ կկրի ճապոնացի Սակարի Մամոյին: Նա Իմիչից փոքր է ընդամենը մեկ ամսով:

Նույն շարքից