Հասարակություն Պատահարներ 

«Շումախերական» վթար Երևանում. 45-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է դարպասի մեջ

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 45-ամյա Լևոն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 15 ԼV 001 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի մայրուղու հատման հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Նորագավիթ 1-ին փողոցի տվյալ հատվածում գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի բետոնե պարսպին, ցանկապատին և դարպասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից