Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք՝ Գյումրիում. հրդեհը մարելուց հետո տանը դի է հայտնաբերվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 03.06-ին, ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակացու փողոցի տներից մեկի (երկհարկանի) երկրորդ հարկի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.28-ին, մարվել՝ 04.18-ին: Հրշեջ-փրկարարները բնակարանի միջանցքում հայտնաբերել են 1938 թ. ծնված Թ. Ա.-ի դին:

Նույն շարքից