Հայաստան Քաղաքական 

Տիգրան Սարգսյանի եղբայրն ազատվել է Չինաստանում, Սինգապուրում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Վերջինս ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, ներկայումս՝ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:

Նախագահի հրամանագրում ասվում է.  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`  որոշում եմ՝ Արմեն Սարգսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Նույն շարքից