Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հարավկորեական հեղինակավոր «Չունան Իլբո» պարբերականի նախկին լրագրող Մուն Չան Հիկին առաջադրել է վարչապետի պաշտոնում, գրում է itar-tass.com-ը:
Այժմ Ազգային ժողովին մնում է հաստատել վերջինիս թեկնածությունը: Ներկայումս վարչապետի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Չոն Հոն Վոնը, ով «Սեվոլ» շոգենավի վթարից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Բացի այդ, երկրի ղեկավարը Ճապոնիայում Հարավային Կորեայի դեսպան Լի Բյոն Կիին առաջարկել է ղեկավարել պետության գլխավոր հետախուզության ծառայությունը: