Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.
Նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին լուրեր են պտտվում: Արմեն Աշոտյանը այն միակ ու եզակի նախարարն է, ով կոնտակտի մեջ է մտնում բոլորի հետ այստեղ, ով արձագանքում է շատ օպերատիվ:
Թող գտնվի մեկը ու ասի, որ որևէ քննադատական, խնդրահարույց գրառում է տեղադրել համացանցում կրթության ու գիտության ոլորտին վերաբերվող, և Արմեն Աշոտյանը դրան անձամբ չի անդրադարձել և համապատասխան ընթացք տվել: Մեկը որ ես, շատ կցավամ, որ այդ շատ կարևոր գերատեսչության ղեկավարը փոխվի, ով էլի եմ ասում, միակ նախարարն է իր օպերատիվությամբ և սուր աչքով: