2016/02/10 13:22 Հասարակություն Հալեպում 25-ամյա հայ է զոհվել Երեքշաբթի Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1991 թվականին ծնված Գոգո (Գրիգոր) Քեբաբջյանը: Այդ մասին հայտնել է Հալեպի Վիլլաներ և Ազիզիե շրջանի լուրերի AVNN ֆեյսբուքյան էջը: