Հասարակություն 

Օգտակար խորհուրդներ. Գրասենյակային աշխատողի գաղտնիքները

1. Երբեք առանց ձեռքում պահած թղթերի դուրս մի եկեք աշխատասենյակից: Թղթեր տանող մարդիկ ջանասեր աշխատակիցների տպավորություն են թողնում: Դատարկաձեռն մարդիկ կարծես գնում են ճաշարան կամ ծխելու: Աշխատեք նաև ձեզ հետ տուն թղթեր տանել՝ տպավորություն ստեղծելու, որ տանը ևս աշխատում եք:

2. Համակարգիչները զբաղվածության տպավորություն են ապահովում: Եթե դուք օգտվում եք համակարգչից, կողքից դիտողին թվում է, թե աշխատում եք: Մինչդեռ կարող եք այդ ընթացքում կարդալ ձեր նամակները, չաթում լինել և այլն:

3. Խառնաշփոթ սեղանի վրա: Միայն բարձրագույն ղեկավարությունը կարող է մաքուր սեղան ունենալ: Մնացած բոլորի համար դա նշան է, որ նրանք ոչ մի բան չեն անում: Սեղանին հաստ շարքով փաստաթղթեր դրեք: Նախորդ տարվա փաստաթղթերը կողքից նույն տեսքն ունեն, ինչ որ ընթացիկ տարվանը, հետևապես այստեղ հենց ծավալն է կարևոր:

 

4. Ինքնապատասխանիչ: Երբեք միպատասխանեք զանգերին, եթե ինքնապատասխանիչ ունեք: Լսեք հաղորդագրությունները և հետ զանգահարեք ընդմիջման ժամանակ: Դուք էլ անցանակալի մարդուն կարող եք հաղորդագրություն թողնել:

 

5. Աշխատանքից ուշ դուրս եկեք, մանավանդ եթե տնօրենը դեռ տեղում է: Հեռանալիս անցեք նրա աշխատասենյակի մոտով: Ոչ աշխատանքային ժամի կամ տոնական օրերի նրան ուղարկեք կարևոր հաղորդագրություններ:

6. Երկու պիջակ ունեցեք: Մեկը միշտ թողեք աթոռի հենակին, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե մոտակայքում եք և մի քանի րոպեից կվերադառնաք:

Նույն շարքից