ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցային պատերազմը կարող է տասնամյակներ տևել, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Московский комсомолец-ին տված հարցազրույցում:
«Ամերիկան մի կողմից` հզոր երկիր է, մյուս կողմից` դրա ներկայացուցիչները և օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց շատ էժանագին են պահում»,- ասել է նա:
Լավրովը նա հիշեցրել է, որ 1974-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել ԽՍՀՄ-ի նկատմամբ այն բանի համար, որ իշխանությունները թույլ չէին տալիս հրեաներին արտագաղթել Իսրայել: