Հասարակություն 

Էթիկայի ժամանակակից կանոններ

Իրականում էթիկայի հիմունքները շատ պարզ են: Դա խոսքի մշակույթն է, տարրական հարգալից վերաբերմունքը, կոկիկ արտաքին տեսքը և սեփական զգացողությունները կառավարելու ընդունակությունը:

 

AdMe.ru-ն ներկայացնում է մի քանի կանոններ, որոնք պետք է իմանա իրեն և դիմացինին հարգող յուրաքանչյուր մարդ:

 

Եթե ասում եք՝ «Ես Ձեզ հրավիրում եմ», նշանակում է պետք է դուք վճարեք: Իսկ երբ ձևակերպումն այսպիսին է՝ «Եկեք գնանք ռեստորան», յուրաքնաչյուրը պետք է իր համար վճարի, և միայն եթե տղամարդն ինքն է առաջարկում վճարել կնոջ փոխարեն, վերջինս կարող է համաձայնել:

 

Առանց նախապես զանգահարելու երբեք հյուր մի գնացեք:

 

Հասարակական վայրերում սմարթֆոնը սեղանին մի դրեք: Այսպես դուք ցույց կտաք՝ որքան կարևոր դեր է խաղում կապի այդ միջոցը ձեր կյանքում և որքան անհետաքրքիր է զրույցը:

 

Տղամարդը երբեք չպետք է վերցնի կնոջ պայուսակը: Իսկ վերարկուն կարող է վերցնել՝ հանդերձարան տանելու համար:

 

Եթե ինչ-որ մեկի հետ քայլում եք, և նա բարևում է որևէ անծանոթի, դուք ևս պետք է բարևեք նրան:

 

Կոշիկները միշտ պետք է մաքուր լինեն:

 

Եթե ձեզ վիրավորել են, նույնօրինակ կոպտություն մի ցուցաբերեք, մի բարձրացրեք ձայնն այդ մարդու վրա: Մի իջեք նրա մակարդակին, ուղղակի ժպտացեք և հեռացեք անդաստիարակ զրուցակցից:

 

Մի քանի բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստության չափը, տանը եղած ճեղքերը,  աղոթքը, դեղերի բաղադրությունը, սիրային կապը, նվերը:

Նույն շարքից