Հասարակություն 

ՌԴ-ում բազմազավակ հայուհուն պարտքի պատճառով անդամահատել են ու մարմինը նետել գետը

Interfax-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում տեղացիները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով օբյեկտիվ քննել ծագումով հայ Լուսինե Առուստամյանի դաժան սպանությունը:

Նախնական տվյալներով՝ բազմազավակ մորն անդամահատել է բիզնեսի նրա գործընկերուհին՝ ազգականուհու հետ, որը պոլիկինիկայում բաժնի վարիչ է աշխատում: Լուսինեի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դրդապատճառը եղել է պարտքը չվերադարձնելու ցանկությունը:

Բողոքի ակցիան անցկացվել է քաղաքի Մշակույթի պալատի մոտ: «Ավելի քան 100 քաղաքացի է հավաքվել՝ իրավապահներից պահանջելով օրենքի ողջ խստությամբ պատժել բազմազավակ մոր՝ Լուսինեի հրեշավոր սպանությունը»,- Interfax-ը մեջբերել է ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքերը:

 

Լուսինե Առուստամյանը, որի երրորդ երեխան ընդամենը 3 տարեկան է, անհետացել էր Ամանորից առաջ: Հունվարի 11-ին ջրասուզակները կնոջ անդամահատված մարմինը հայտնաբերել էին Պոդկումոկ գետում:

Քննիչների վարկածով՝ երիտասարդ մոր հրեշավոր սպանությունը կազմակերպել է առևտրի ոլորտից նրա գործընկերուհին:

Կասկածյալ Աիդա Մնացականյանը կալանավորված է:

Նույն շարքից