Հայաստան Քաղաքական գլխավոր 

Անկարայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Թուրքիայի զայրույթն է առաջացրել

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու:

«Ռոյթերսի» տեղեկություններով, դեսպանը Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցությանն ահաբեկչական խմբավորում չի համարել:

ԱՄՆ-ն սիրիայի քրդերին ԻՊ դեմ դուրս գալու կոչ է արել, իսկ լրագրողների այն հարցին, թե որ կողմն է պահում ԱՄՆ-ն Թուրքիայի, թե քրդերի, Բասը պատասխանել է, որ ինքը PYD-ն ահաբեկչական խմբավորում չի համարում, իսկ Թուրքիան իրենց դաշնակից ու բարեկամ երկիր է:

«Պաշտոնական անկարան վախենում է, որ Սիրիայի և Թուրքիայի քրդերը հնարավոր է անջատողական նպատակներով ավելի մերձենան և ակտիվանան»,-նշվում է գործակալության հոդվածում:

Նույն շարքից