Հասարակություն 

Պարզվել են ստեղծագործ մարդու ուղեղի առանձնահատկությունները

Գիտնականները պարզել են, որ անհատի ստեղծագործ էությունը մասամբ լինում է ի ծնե: Գոյություն ունեն ընդհանուր կետեր, որոնք հատուկ են միայն ստեղծագործ մարդկանց, գրում է mignews.ru-ն:

Մասնավորապես, դա վերաբերում է ուղեղի զարգացման գործընթացին, որը բնորոշում է սովորելու ունակությունը և կյանքի հանդեպ վերաբերմունքը: Հատկանշական է, որ բացասական էմոցիաները չեն արգելափակում ստեղծագործ մարդկանց նոր հետաքրքրությունները:

 

Ուղեղի առանձնահատկությունների հետազոտություններին մասնակցել է 21 շվեդ: Կամավորներին էլեկտրոէնցեֆալոգրաֆիա են կատարել, ստուգել որոշումներ ընդունելու և ինֆորմացիայի մշակման  արագությունը: Հավաքված տվյալները ցույց են տվել, թե ինչպես է ընթացել ուղեղային ինտեգրումը: Այն ավելի լավ ընթացել է ստեղծագործ թեստերը լավ լուծած մարդկանց մոտ:

Ստեղծագործ անհանտներն ավելի արագ են յուրացրել տեղեկատվությունը, ավելի ճիշտ որոշումներ ընդունել: 

Նույն շարքից