Հասարակություն 

Երեխաների համար փամփուշտների թափանցումը կանխող ծածկոցներ են ստեղծվել

ԱՄՆ Օկլահոմա նահանգում անսովոր՝ փամփուշտների թափանցումը կանխող ծածկոց է ստեղծվել, գրում է lenta.ru-ն: Փափուկ լինելով հանդերձ`դրանք իրենց պաշտպանական հատկանիշներով չեն զիջում զրահազգեստներին, որոնք կիրառում են զինվորականներն ու ոստիկանները: Ենթադրվում է, որ այդ ծածկոցները կօգտագործշվեն դպրոցներում`տորնադոների կամ փոխհրաձգությունների ժամանակ:

 

Ծածկոցները վառ նարնջագույն երանգի են, թողարկվում են երեք չափսով, ամրանում են կրծքավանդակին կամ մեջքին: Ստեղծողների խոսքերով, դրանք ընդունակ են իննսուն տոկոսով պաշտպանել բոլոր տեսակի զենքերից, որոնք կիրառվում են ամերիկյան դպրոցներում կրակոցների ժամանակ: Ծածկոցների գինը մոտ հազար դոլար է:

Նույն շարքից