Լոնդոնում անտուն մարդկանց խնդիրը սկսել են լուծել բոլորովին նոր ձևով: Լյուքս դասի բնակելի շենքներից մեկի մերձակայքում ինչ-որ մեկը մետաղական գամեր է տեղադրել: Բնակիչները ենթադրում են, որ սա արվել է, որպեսզի թափառաշրջիկները չկարողանան գիշերել շքամուտքերում, գրումէ lenta.ru-ն:
Համացանցում հայտնված համապատասխան լուսանկարները զարույթ են հարուցել սոցիալական ցանցերի օգտատերերի մոտ: Այս երևույթը նրանք նմանեցրել են աղավնիների դեմ նույնօրինակ պայքարին:
Գամերը տեղադրվել են մոտ երկու շաբաթ առաջ, երբ անտուն մարդիկ փորձելեն գիշերել շենքի տարածքում: Բարեգործական կազմակերպություններում այս արարքը որակել են անմարդկային: