4-ամյա Իզաբելլա Լաքեթթը ի ծնե պարալիզացված է: Աղջիկը միայնակ չի կարողանում քայլել և կանգնել, նրա ոտքերի մկանային համակարկը զարգացած չէ և նա ստիպված է տեղաշարժվել անվասայլակի օգնությամբ:
Երբ Իզաբելլայի մորաքույը պատրաստվում էր ամուսնանալ, հարսնացուի ծաղկեփունջը փոքրիկը պետք է տաներ: Բայց ինչպե՞ս, չէ՞ որ փոքրիկը չի կարողանում ինքնուրույն շարժվել:
Բայց փոքրիկի ծնողները գտան ելք, թե ինչպես ուրախացնեն փոքրիկին:
Փոքրիկին հագցրել էին հատուկ հագուստ, որը կոչվում է Upsee : Իզաբելլը ամրացված էր հայրիկի ոտքերին և նրա օգնությամբ էլ ծաղկեփունջը տվեց հարսնացուին: