Հասարակություն 

Բերման է ենթարկվել թիվ 5 երթուղու ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդը

Փետրվարի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1977 թ. ծնված  Արմենուհի Խ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում նկատել է, որ թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, բանկային քարտեր և գումար:

Փետրվարի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Իսահակյան փողոցի 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից